4141 դիտում
16:16 04-05-2019
«Վեոլիա Ջուր»-ը շաբաթօրյակ է իրականացրել Նոր Նորքի «Վերածնունդ» այգում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Վաղ առավոտից Երևանի Նոր Նորքի Նելսոն Ստեփանյան և Թոթովենց փողոցներին հարակից «Վերածնունդ» այգին լի էր Վեոլիա Ջրի աշխատակիցներով։ Ընկերության «Արևելք» տարածաշրջանային տնօրինությունը «մոբիլիզացրել էր» իր մայրաքաղաքային տեղամասերի մի քանի տասնյակ աշխատակիցների՝ վարչական շրջանի բնակիչների համար կարևոր նշանակություն, բայց նաև լուրջ խնամքի կարիք ունեցող այս տարածքը բարեկարգելու նպատակով:
Ընդհանրապես, որպես կանոն, ջրմուղագործները շաբաթօրյակներին ողջ հանրապետությունն ընդգրկող սեփական համակարգի կառույցներում են աշխատում: Մանավանդ որ այնտեղ անելու բան միշտ էլ գտնվում է: Սակայն որպես շրջակա միջավայրի ոլորտում գործող կազմակերպություն, Վեոլիան բնականաբար նման «ոչ պրոֆիլային» խնդիրների կողքով էլ անտարբեր չի կարող անցնել: Դրա համար էլ «Արևելքում» որոշեցին այս հերթական շաբաթօրյակը նվիրել «Վերածնունդին»:
Եղանակն առանձնապես բարենպաստ չէիր անվանի, բայց ցրտին ու շոգին սովոր ջրմուղագործներին գործն էր հետաքրքրում: Այգում ամենուր մաքրման և խնամքի աշխատանքներ էին կատարվում: Աշխույժ եռուզեռը, ուրախ խոսքն ու զրույցը վկայում էին, որ այգու բարեկարգումը ոչ պակաս պատասխանատու գործ է Վեոլիայի աշխատակիցների համար։ Ի վերջո, խնամված և կանաչ տարածքները նույնպես, վճիտ ու քաղցրահամ խմելու ջրի պես, առողջության համար կարևոր են: Կտրատվում էին չոր ճյուղերը, մաքրվում էին այգու մայթերը և գազոնները, էտվում էին ծառերը:
Ինչպես նշեց «Արևելք» տարածաշրջանային տնօրեն Կարապետ Օհանյանը, այսօր նախատեսվում էր իրականացնել նաև ծառերի ախտահանում՝ կրանյութով, սակայն ողջ գիշեր տեղացած անձրևի և ծառերի թաց լինելու պատճառով այդ աշխատանքը հետաձգվեց մինչ առաջիկա շաբաթօրյակ: Իսկ որ այն հետևելու է, կասկած չկա. ջրմուղագործները այգու բարեկագմանը ձեռնամուխ են եղել սեփական նախաձեռնությամբ, «Վերածնունդ» այգու վերածննդին նպաստելու և այն լիարժեք հանգստյան գոտի դարձնելու ցանկությամբ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 14+
14+
Նմանատիպ նյութեր
3620 դիտում
18:20 12-09-2017
Ճամբարակում վթարը վերացվեց և տնտեսվեց վայրկյանում 2 խմ ջուր` ի աչքալուսանք տեղի բնակիչների. Վեոլիա Ջուր
Այս բաժնից
769 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
613 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
721 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված