211652_close_icon
views-count1522 դիտում article-date 10:06 04-05-2019

ԱԺ ղեկավարությունը ուղիներ է փնտրում աշխատակազմը յուրայիններով համալրելու համար. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի՝ ԱԺ աշխատակազմի աղբյուրը տեղեկացնում է, որ ԱԺ նոր ղեկավարությունը ուղիներ է փնտրում ԱԺ ներկայիս աշխատակազմից ազատվելու և այն յուրայիններով համալրելու համար: Հիմնական խոչընդոտն այն է, որ ԱԺ աշխատակիցները պետծառայողներ են և նրանց առանց հիմնավորման հնարավոր չէ հեռացնել աշխատանքից: Բայց հնարամիտ իշխանությունները մի ելք կգտնեն: Ամենահավանական տարբերակը, այսպես կոչված, կառուցվածքային փոփոխություններն են, երբ գործող վարչությունները լուծարվում են, և դրանց փոխարեն ստեղծվում են նոր վարչություններ: Իսկ երբ վարչությունը լուծարվում է, աշխատակիցներն էլ ինքնաբերաբար ազատվում են աշխատանքից»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր