3358 դիտում
23:06 08-06-2018
Խորհուրդը դեռևս առաջին քայլերն է անում, թեև կան շատ խնդիրներ, որոնց լուծման համար ուղիներ են փնտրում. Գագիկ Հարությունյանը՝ Ալոիս Կրաուտին
Հունիսի 7-ին Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Ավստրիայի արտակարգ և լիազոր դեսպան Ալոիս Կրաուտին:
Ողջունելով դեսպանին՝ Բարձրագույն դատական խորհրդի նախագահը ներկայացրեց Բարձրագույն դատական խորհրդի կողմից արված գործնական քայլերն անկախ դատական իշխանության կայացման ճանապարհին՝ նշելով, որ Խորհուրդը դեռևս առաջին քայլերն է անում, թեև կան շատ խնդիրներ, որոնց լուծման համար ուղիներ են փնտրում:
Դեսպան Ալիոս Կրաուտն իր գոհունակությունը հայտնեց Գ. Հարությունյանին՝ ջերմ ընդունելության համար: Դեսպանը միաժամանակ նկատեց, որ Հայաստանի հանդեպ հետաքրքրությունն այնքան մեծ է, որ աշնանը նախատեսվում է Ավստրիայի իրավաբաններից և դատավորներից կազմված հիսուն հոգանոց պատվիրակության ճանաչողական այցը Հայաստան, որի շրջանակում ցանկանում են հանդիպել նաև դատական իշխանության ներկայացուցիչների հետ:
Բարձրագույն դատական խորհրդի նախագահը ողջունեց դեսպանի առաջարկը և պատրաստակամություն հայտնեց հանդիպել խմբի անդամներին՝ միաժամանակ նկատելով, որ այդպիսով հիմք կդրվի մասնագիտական և բարեկամական երկկողմ կապերին:
Գ. Հարությունյանը դեսպան Կրաուտին ներկայացրեց Խորհրդի կողմից ձեռնարկված քայլերը նաև միջազգային համագործակցության զարգացման ուղղությամբ:
Հանդիպման ավարտին Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանն Ավստրիայի դեսպան Ալոիս Կրաուտին նվիրեց իր նախաձեռնությամբ, ավստրիացի պրոֆեսոր Գերհարդ Հոլցինգերի և 19 երկրների 23 այլ սահմանադրագետների համահեղինակությամբ անգլերենով Հայաստանում հրատարակված «Նոր հազարամյակի սահմանադրականությունը. իրականության պարադիգմերը և մարտահրավերները» ժողովածուն:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1150 դիտում
23:42 21-12-2024
Այսօր Ադրբեջանն օկուպացրած Շուշի է տեղափոխել 191 ադրբեջանցու
4621 դիտում
23:09 21-12-2024
Այսօր հայազգի բարերար, վաստակավոր բժիշկ Մեծանուն հայի տեսակ Կառլեն Եսայանի ծննդյան 91֊րդ տարեդարձն է
1057 դիտում
22:24 21-12-2024
Ցնցված և վշտացած եմ․ Փաշինյանը գրառմամբ ցավակցել է Գերմանիային