211652_close_icon
views-count1195 դիտում article-date 23:23 10-02-2014

Եվրամիությունը Հայաստանի հետ հարաբերությունները խորացնելու նոր ուղիներ է փնտրում. տեսանյութ

ԵՄ-ը կթարմացնի Հայաստանի հետ հարաբերությունները: Բրյուսելում Եվրամիության անդամ երկրների ԱԳ նախարարները որոնում են Արևելյան գործընկերների հետ կապերն ամրապնդելու նոր ուղիներ: Նպատակը Վիլնյուսյան գագաթնաժողովի ամփոփումն է, ու Ռիգայում 2015 թվականին արևելյան գործընկերության գագաթնաժողովին պատրաստվելը: Նոր նախագծի հեղինակը արևելյան գործընկերության համահիմնադիր Լեհաստանն է: Վարշավան առաջարկել է ֆինանսական նոր միջոցներ հատկացնել արևելյան գործընկերների հետ նոր ծրագրեր իրականացնելու համար: ԵՄ նոր փաթեթը ընդգծելու է ԵՄ արևելյան վեց գործընկերից յուրաքանչյուրի հետ գործակցության նոր մոդելը: Հայաստանի հետ հարաբերություններում կթարմացվեն Գործընկերության և համագործակցության պայմանագիրը: Աղբյուր`[url=http://www.armnewstv.am/1392041367] armnewstv.am [/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր