211652_close_icon
views-count1613 դիտում article-date 22:31 03-05-2019

Երևանից Արցախ մեկնած պատվիրակությանն ընդունել են ԱՀ նախագահական նստավայրում

Հանդիպմանը ներկա էին ԱՀ նախագահ Բակո Սահակյանը, Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը, մաեստրո Տիգրան Մանսուրյանը, ԱՀ Մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը և Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը: Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը փոխանցեց քաղաքապետ Հայկ Մարությանի ողջույնի խոսքը, ինչին ի պատասխան Արցախի Հանրապետության նախագահը խնդրեց իր ջերմ ողջույնները փոխանցել Երևանի քաղաքապետին։ Հանդիպման ընթացքում քննարկվեց հունիսին նախատեսվող «Երևանի օրերը Արցախում» ծրագրի և Տիգրան Մանսուրյանի 80-ամյակին նվիրված համերգային երեկոյի կազմակերպմանը վերաբերող մի շարք հարցեր: Խոսելով «Երևանի օրերը Արցախում» ծրագրի մասին, նախագահ Բակո Սահակյանը կարևորեց ոչ միայն Երևանից Արցախ եկող, այլև տեղի խմբերի՝ Երևանում և Հայաստանի այլ քաղաքներում ելույթ ունենալու հնարավորությունը: Արդեն այս ամիս Արցախի թատրոնը հյուրախաղերով կլինի Երևանում՝ քաղաքապետարանի ենթակայության Մհեր Մկրտչյան արտիստական և Պատանի հանդիսատեսի թատրոններում: «Երևանի օրերը Արցախում» ծրագրի շրջանակում կանցկացվեն տարատեսակ մշակութային միջոցառումներ՝ համերգային և թատերական ներկայացումներից բացի կլինեն նաև մի շարք ցուցահանդեսներ: Քննարկման ընթացքում հնչեց առաջարկ՝ «Երևանի օրերը Արցախում» և մաեստրո Մանսուրյանի 80-ամյակին նվիրված համերգային ծրագրերը անցկացնել հունիսին։

Նմանատիպ նյութեր