«Լիվերպուլի» երկրպագուները ջարդել են Կոուտինյոյի մեքենան
«Էնֆիլդ» մարզադաշտի մոտ «Լիվերպուլի» երկրպագուները քարկոծել են թիմի կիսապաշտպան Ֆելիպե Կոուտինյոյի մեքենան:
Արդյունքում վնասվել է 24-ամյա բրազիլացու Porsche Cayenne-ի թափքը, ինչպես նաև ջարդվել են կողային ապակիները:
Ենթադրվում է, որ երկրպագուները մեքենան ջարդել են այն տեղեկությունից հետո, որ ֆուտբոլիստը համաձայնվել է տեղափոխվել «Բարսելոնա»:
Նշվում է, որ Կոուտինյոն համաձայն է կատալոնական ակումբ տեղափոխվել, իսկ «Լիվերպուլը» նրա համար պահանջում է 90 մլն եվրո: