211652_close_icon
views-count37886 դիտում article-date 14:30 03-05-2019

Արտակարգ դեպք Շիրակի մարզում. ոստիկանները տաք հետքերով պարզել են, թե 12-ամյա դպրոցականը ինչի ազդեցության տակ է ռումբի մասին կեղծ ահազանգ արել

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ մայիսի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 11:20-ի սահմաններում ոստիկանության Շիրակի մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ անհայտ քաղաքացին զանգահարել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության 1-02 օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնել, որ Գյումրի քաղաքի Վարդ-Բաղ թաղամասում ռումբ է տեղադրված: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր է մեկնել ոստիկանության Մուշի բաժնի օպերատիվ խումբը, ովքեր պարզել են, որ ահազանգը կեղծ է և ահազանգողը եղել է Շիրակի մարզի գյուղերից մեկի բնակիչ, 12-ամյա Ռ. Փ.-ն: Վերջինս համայնքային ոստիկանին հայտնել է, որ օրեր առաջ իր ընկերոջ՝ համագյուղացի ու հասակակից Ս. Ե.-ի հետ համակարգչով տեսահոլովակ են դիտել որտեղ մի երեխա զանգահարել է ոստիկանություն և ռումբի մասին տեղեկություն է հայտնել: Երեխան հայտնել է նաև, որ ինքը փորձել է կրկնել նույն արարքը, ինչի համար էլ զանգահարել է: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ երեխաները հանձնվել են ծնողներին: Փաստի առթիվ ոստիկանության Մուշի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր