1253 դիտում
16:03 03-05-2019
Դուք նպաստում եք հանրային իշխանության մարմինների աշխատանքի թափանցիկության. ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ուղերձը մամուլի ազատության համաշխարհային օրվա առիթով
Սիրելի՛ լրագրողներ,
Շնորհավորում եմ մամուլի ազատության համաշխարհային օրվա առիթով:
Մեր երկրում տեղի ունեցած հիմնարար փոփոխությունները ցույց տվեցին` որքան կարևոր է մամուլի և լրագրողների դերը այդ փոփոխությունների հարցում:
Լրագրողի մասնագիտական աշխատանքը կարևոր է պետության քաղաքականության առաջնահերթությունների և հասարակական կարծիքի ձևավորման ու այդ կերպ պետության նկատմամբ քաղաքացիական վերահսկողության երաշխավորման հարցում։
Ձեր պատասխանատու մասնագիտական աշխատանքով դուք նպաստում եք հանրային իշխանության մարմինների ու պաշտոնատար անձանց աշխատանքի թափանցիկության ու հանրային հաշվետվողականության ապահովմանը։
Մեծ է լրագրողի դերը նաև այլակարծության խթանման ու երկրում համերաշխության մթնոլորտի ապահովման գործում:
Սրանք առաքելություններ են, որ ծառայում են երկրի առջև կանգնած մարտահրավերները հաջողությամբ հաղթահարելուն ու փոփոխությունների սահուն անցումներ ապահովելու անփոխարինելի գրավականներ են:
Ցավոք, դեռևս առկա են լրագրողի դերի մասին ոչ ճիշտ ընկալումներ ու կարծրատիպեր:
Իրականում, լրագրողի օրինավորության և բարեխղճության կանխավարկածն է այն առանցքը, որի շուրջ պետք է ձևավորվի նրա մասնագիտական գործունեության նկատմամբ հարգանքն ու բարձր վերաբերմունքը:
Իմ կարգավիճակի առավելագույն հնարավորություններով շարունակելու եմ աջակցել ձեզ՝ երաշխավորելու համար ձեր մասնագիտական աշխատանքի անխոչընդոտ իրականացումը:
Դուք ձեր պատասխանատու աշխատանքով դրական փոփոխություններ եք բերում մեր երկրում։
[b]Արման Թաթոյան
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան
[/b]
Նմանատիպ նյութեր
1971 դիտում
14:41 03-05-2018
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ուղերձը մամուլի ազատության օրվա կապակցությամբ
1258 դիտում
13:55 10-12-2018
Մարդու իրավունքների պաշտպանի ուղերձը մարդու իրավունքների միջազգային օրվա կապակցությամբ
Այս բաժնից
979 դիտում
22:24 21-12-2024
Ցնցված և վշտացած եմ․ Փաշինյանը գրառմամբ ցավակցել է Գերմանիային
961 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը
895 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր