Դմիտրի Անատոլևիչ, սուրճը դա՞ռը, թե՞ քաղցր․ «Իրատես»
«Իրատես» թերթը գրում է. «Թանկ հյուրերին հայերս սեփական հարկի տակ ենք ընդունում` կարևորելով նրա անձն ու նշանակությունը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի այս խոսքն ուղղված էր ԵԱՏՄ-ի անդամ երկրների կառավարությունների ղեկավարների միջկառավարական խորհրդի նիստին մասնակցելու կապակցությամբ Հայաստան այցելած Ռուսաստանի վարչապետ Դիմտրի Մեդվեդևին:
Թե ինչով էր պայմանավորված Հայաստան այցելած բազմաթիվ հյուրերից հենց ՌԴ վարչապետին առանձնացնելն ու կառավարական ամառանոց հրավիրելը, դժվար չէ գուշակել: Հայաստանի իշխանությունները երիցս փորձում են ապացուցել ավագ եղբորը, որ շփման մեջ անկեղծ են, հարաբերություններում` հավատարիմ: Հասարակության լայն շրջանակներին էական չէ, թե ԵՏՄ նիստի ժամանակ ինչ կարևոր հարցեր են քննարկվել: Բոլորի ուշադրության կենտրոնում սրճախմության անմեղ պատմությունն է:
Մեդվեդևի` Փաշինյանին ուղղված «Перейти куда?» կեսկատակ-կեսլուրջ հարցադրումն ու դրան հաջորդած ծիծաղը փոթորկել են հասարակության կրքերը, այն աստիճանի, որ ՀՀ վարչապետը հարկ է համարել անդրադառնալ դրան: Երկրի թիվ մեկ դեմքը գերզբաղված օրակարգից ժամանակ է տրամադրել ու բացատրել` ներկաների ծիծաղը պայմանավորված էր սուրճի ընդմիջման գնալու ցանկությամբ»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]