2280 դիտում
17:53 24-05-2014
Սուրճը կանխու՞մ է աչքերի հիվանդությունները
Քերնելի համալսարանի գիտնականները ևս 1 պատճառ են գտել սուրճ խմելու: Նրանք մի շարք հետազոտություններ կատարելու արդյունքում եկել են այն եզրակացության, որ բնական սուրճը նվազեցնում է գլաուկոմայի ռիսկը և աչքի թաղանթի այլ հիվանդությունները, որոնք հանգեցնում են տեսողության վատացման:
Ինչպես հայտնի է, աչքի թաղանթը մարդկային օրգանիզմի ամենանուրբ և ակտիվ հյուսվածքներից մեկն է և մշտապես թթվածնի կարիք ունի: Եթե նրա մեջ կուտակվեն ազատ ռադիկալներ, ապա թաղանթը կվնասվի: Քլորոգենային թթուն, որը շատ հզոր հակաօքսիդանտ է, առկա է սուրճի հատիկների մեջ և պաշտպանում է վնասվածքներից:
Ներկայումս գիտնականները ուսումնասիրում են քլորոգենային թթվի՝ թաղանթ ներթափանցելու մեխանիզմը, որից հետո էլ ավելի պարզ կլինի, թե որքան սուրճ կարելի է խմել աչքերը պահպանելու համար:
Նմանատիպ նյութեր
2041 դիտում
19:20 08-09-2014
Սուրճը ճիշտ խմելու 5 եղանակ. տեսանյութ
2097 դիտում
16:14 15-02-2015
Հայաստանյան շուկայում թանկացել են թեյը եւ սուրճը
Այս բաժնից
2530 դիտում
18:52 03-11-2024
130 տարվա մեջ առաջին անգամ Ճապոնիայի Ֆուձիյամա լեռան վրա առկա չէ ձնածածկույթ
2794 դիտում
17:11 03-11-2024
Վանում մոտ մեկ տոննա կշռող ուրարտական բազալտե արձան է հայտնաբերվել