Ուշադրություն. սպասվում են եղանակային փոփոխություններ
Մայիսի 3-5-ը ՀՀ տարածքում կանխատեսվում է եղանակային պայմանների փոփոխություն:
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում [b]հնարավոր է կարկուտ[/b]: [b]Տեղ-տեղ անձրևները կլինեն հորդառատ[/b], ինչը կարող է առաջացնել ձյան պաշարների ինտենսիվ հալոցք:
Դեբեդ, Աղստև, Հրազդան, Քասախ, Սևանա լճի ավազանի, Ազատ, Վեդի և Արփա գետերի ափամերձ տարածքներում և գետավազաններում մայիսի 4-5-ը [b]հնարավոր են ողողումներ և ջրածածկումներ[/b]:
[b]ԱԻՆ[/b]