25464 դիտում
11:09 14-01-2017
Առաջիկա 5 օրերին եղանակային պայմանների լուրջ փոփոխություններ չեն սպասվում. Գագիկ Սուրենյան
«Հայաստանի տարածքի վրա ձևավորված հզոր անտիցիկլոնը, որը մթնոլորտային բարձր ճնշման գոտի է, նրանում պարունակված օդային հոսանքները ունեն մեծ խտություն և կշիռ և հիմնականում կատարում են վարընթաց շարժում (այսինքն՝ մթնոլորտի վերին շերտերից իջնում են դեպի ներքին շերտեր), դարձել է իսկական չարիք Արարատյան դաշտի և նրան հարող նախալեռնային գոտիների համար:
Նախ, նա ստեղծել է օդային պատնեշ, որը արգելափակում է արևմուտքից տեղումնաբեր ցիկլոնների մուտքը դեպի Հայաստան և արդեն 20-րդ օրն է, ինչ Արարատյան դաշտը և նրան հարող նախալեռնային գոտիները գտնվում են խիտ մառախուղի և լճացած սառը օդային զանգվածների մեջ:
Քանի որ առաջիկա 5 օրերին այդ արգելափակող անտիցիկլոնի ուժը չի թուլանալու, հետևաբար եղանակային պայմանների լուրջ փոփոխություններ չեն սպասվում։ Արարատյան դաշտում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռնային գոտիներում, ինչպես նաև Երևանում մառախուղը կպահպանվի։ Մառախուղից կտեղա նաև թույլ ձյուն, իսկ մյուս շրջաններում սպասվում է փոփոխական ամպամածություն և առանց տեղումների եղանակ»,-այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը։
Նմանատիպ նյութեր
3214 դիտում
23:43 29-07-2020
Առաջիկա 5 օրերին ուժեղ շոգեր չեն սպասվում. Երևանում, օդի ջերմաստիճանը չի գերազանցի +36 աստիճանը․ Գագիկ Սուրենյան
4070 դիտում
10:56 30-09-2019
Եղանակային առումով ունենալու ենք հրաշք շաբաթ. Գագիկ Սուրենյան
Այս բաժնից
1342 դիտում
14:35 22-11-2024
Նոյեմբերի 25-ից ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով. սպասվում են տեղումներ