Ուշադրություն. Եղանակային պայմաններից ելնելով՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 9-ի ժամը 17.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:
Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը տրամադրած տեղեկատվության համաձայն՝ ձյունահոսքի վտանգի պատճառով Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը ապրիլի 9-ին երկկողմանի փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Իրավիճակի փոփոխության դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: