211652_close_icon
views-count2386 դիտում article-date 20:01 02-05-2019

Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

Ապրիլի 30-ին, ժամը 15.15-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Երևանի Չարենցի փողոցում բախվել է բետոնե պատնեշին. 21-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Ապրիլի 30-ին, ժամը 09.55-ին, Երևանի Մայիսի 9-ի փողոցում իրար են բախվել «Օպել», երկու «Մերսեդես» և «Հունդայի» մակնիշի ավտոմեքենաներ. «Հունդայի»-ի 37-ամյա վարորդը «շտապօգնության» խմբի կողմից ստացել է բուժօգնություն: Կատարվում է քննություն։ *** Ապրիլի 30-ին, ժամը 15.30-ին, Երևանի Արշակունյաց պողոտայում իրար են բախվել «Մերսեդես» և երկու «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել»-ներից մեկի 45-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Ապրիլի 30-ին, ժամը 13.05-ին, Երևանի Խորենացու փողոցում իրար են բախվել «Տոյոտա», «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենաներ և «Հիգեր» ավտոբուսը. «Հիգեր» ավտոբուսի 25-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Ապրիլի 30-ին, ժամը 01.15-ին, Երևանի Անդրանիկի և Օհանովի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Օպել» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ. «Նիսան»-ի 27-ամյա վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Ապրիլի 30-ին, ժամը 13.00-ի սահմաններում, Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհի 35-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2109» և «ՎԱԶ-2102» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Ապրիլի 30-ին, ժամը 02.50-ի սահմաններում, «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան Սևան քաղաքի Նաիրյան փողոցում բախվել է ճամփեզրի ծառին. 23-ամյա վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Ապրիլի 30-ին, ժամը 14.20-ի սահմաններում, Երևան-Իջևան ճանապարհի 52.3 կմ-ին իրար են բախվել «Մերսեդես» և «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենաներ. «Միցուբիշի»-ի 58-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Ապրիլի 30-ին, ժամը 19.30-ի սահմաններում, Վանաձոր-Ալավերդի ճանապարհի 25-րդ կմ-ին «Նիսան Նոտ» մակնիշի ավտոմեքենան հանդիպակաց գոտի դուրս եկած «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայի հետ բախումից խուսափելու պատճառով դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ճամփեզրի ծառին. 31-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Մայիսի 1-ին, ժամը 00.17-ին, «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան Լոռու մարզի Լեռնանցք գյուղում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և հայտնվել համայնքապետարանի բակում. մեքենան ինքնահրկիզվել է, իսկ 31-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Մայիսի 1-ին, ժամը 00.15-ին, Երևանի Մյասնիկյան պողոտայում իրար են բախվել «Մերսեդես» և «Հյունդայի» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Մայիսի 1-ին, ժամը 09.30-ին, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Վաղարշյան փողոցում վրաերթի է ենթարկել 68-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Ապրիլի 30-ին, ժամը 16.20-ին, Երևանի Կոմիտասի պողոտայում իրար են բախվել «Մերսեդես» և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ. «Տոյոտա»-ի 30-ամյա վարորդը բուժօգնության է դիմել հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Ապրիլի 30-ին, ժամը 17.40-ին, Երևանի Մ.Մելքոնյան փողոցի և Իսակովի պողոտայի խաչմերուկում իրար են բախվել «Ֆոլքսվագեն», «Օպել» և «Հոնդա» մակնիշի ավտոմեքենաներ. «Հոնդա» -ի վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Մայիսի 1-ին, ժամը 11.30-ին, Երևանի Երևանյան խճուղում իրար են բախվել «Շեվրոլետ» և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ. «Տոյոտա»-ի վարորդը և 29-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Մայիսի 1-ին, ժամը 11.30-ի սահմաններում, Արարատի մարզի Ազատավան գյուղում «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի. «Նիսան»-ի 70-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Մայիսի 1-ին, ժամը 19.00-ի սահմաններում, Էջմիածին-Մարգարա ճանապարհի 1-ին կմ-ին իրար են բախվել «ԳԱԶ-3110» և «Նիսան Մարչ» մակնիշի ավտոմեքենաներ. «ԳԱԶ-3110»-ի 39-ամյա ուղևորը, «Նիսան Մարչ»-ի 43-ամյա վարորդը և երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Մայիսի 1-ին, ժամը 20.10-ի սահմաններում, «ՎԱԶ-2104» մակնիշի ավտոմեքենան Արմավիր-Երևան ճանապարհի 17-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. 70-ամյա վարորդը և 66-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Մայիսի 1-ին, ժամը 17.00-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 55-րդ կմ-ին իրար են բախվել «Միցուբիշի Գրանդիս» և «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենաներ, այնուհետեւ «Միցուբիշի Գրանդիս»-ն բախվել է ծառին. «Միցուբիշի Գրանդիս»-ի երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: «Մերսեդես Բենց»-ի վարորդը դեպքի վայրից դիմել է փախուստի: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում «Մերսեդես Բենց»-ի 52-ամյա վարորդը, ժամը 18.40-ի սահմաններում, հայտնաբերվել է Երանոս գյուղում: Կատարվում է քննություն։ *** Մայիսի 1-ին, ժամը 15.00-ի սահմաններում, «ԳԱԶ-322132-220» մակնիշի ավտոմեքենայի 63-ամյա վարորդը Վանաձորի Վարդանանց փողոցում վրաերթի է ենթարկել 4-ամյա տղայի և իր մեքենայով տեղափոխել հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Մայիսի 1-ին, ժամը 17.00-ի սահմաններում, Երևան-Աշտարակ ճանապարհի 7-րդ կմ-ին իրար են բախվել «Հոնդա Էլիսոն» և «Միցուբիշի Պաջերո» մակնիշի ավտոմեքենաներ. «Միցուբիշի Պաջերո»-ի վարորդը և 30-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։ Կատարվում է քննություն։ [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր