19260 դիտում
16:50 02-05-2019
Հրանտ Վարդանյան. Առաջարկում եմ «Երևանյան Լճի»՝ ԱՄՆ դեսպանության դիմացի ամբողջ ափը վերածել մասսայական հանգստի գոտու. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Հրանտ Վարդանյանն իր ֆեյսբուքյան էջում հանդես է եկել Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանին և Բնապահպանության Նախարարությանն ուղղված առաջարկով:
Առաջարկում եմ «Երևանյան Լճի»՝ ԱՄՆ դեսպանության դիմացի ամբողջ ափը՝ վերածել մասսայական հանգստի գոտու: Նախագծել Ժամանակակից հարմարություններով, համապատասխան ավտոկանգառներով ու լճին ներդաշնակ մի նոր միջավայր, օգտագործելով մերձափնյա ամբողջ տարածքը:
Սևանից, Հրազդան գետով եկող ջուրը՝ աշխարհի մաքուր ջրերից մեկն է, որը ամբողջությամբ աղտոտվում է, գետը թափվող թունաքիմիկատներից, (ժողովրդի ) կողմից թափվող աղբից, ռեստորանների և բնակիչների կոյուղիներից:
Բնապահպանական համաշխարհային ֆոնդերից հարկավոր է օգնություն խնդրել, որպեսզի Սևանից Երևան հասնող՝ Հրազդան գետի հատվածը մաքրվի:
Արարատյան դաշտավայր գնացող ջուրը պետք մաքուր լինի, որպեսզի բանջարեղնն ու միրգը դառնա էկոլոգիապես իսկապես մաքուր և օգտակար: Հավատում եմ, որ կոյուղու և աղբահանության հարցերը երկու տարում կարելի է լուծել, եթե համապատասխան ռեսուրս ծախսվի այս նախագծի վրա: Որը իրականացնելուց հետո մեծ օգուտներ կբերի և գյուղացուն, ով իր մաքուր բերքը կկարողանա արտաքին շուկայում իրացնել, կրկնակի ու եռակի եկամուտ ստանալ:
Համ էլ՝ քաղաքի բնակիչը ավելի մաքուր միջավայրում կսկսի ապրել:
Այս նախագիծի շուրջ՝ հարկավոր է ստեղծել երիտասարդ ճարտարապետների, էկոլոգների, ինժիներների ու բիոքիմիկների մի մեծ խումբ, ովքեր կսկսեն աշխատել «Երևանյան Լիճ» բնապահպանական, ճարտարպետական նախագծի՝ լուծումների ու գաղափարների վրա:
Լավագույններից ընտրել մեկ նախագիծ, հավանություն տալ ու թող բոլոր մասնակիցներից կազմված աշխատանքային խումբը սկսի իրականացնել ամբողջը: Երևանյան լճի այդ ափը կդառնա հանգստի նոր գոտի, նոր միջավայր: Երևանյան լիճը կդառնա մեր քաղաքացիների և հյուրերի համար մի նոր հանգստի գոտի: Այս ամենը կթեթևացնի կենտրոնի գերծանրաբեռնված վիճակը:
«Երևանյան Լիճ» միջավայրը կստեղծի մշակութային միջոցառումների նոր տարածքներ, ցուցասրահներ, ակումբներ, ռեստորաններ, կինոթատրոններ, ինչը կխթանի նաև տուրիզմի զարգացմանը: Մերձափնյա տարածքում նավամատույցներ, ջրային խաղեր, նավակներ ու առագաստանավեր:
Օպերայի ամբողջ տարածքը այդ նախագծի շրջանակներում, հարկավոր է ազատել բոլոր սրճարաններից, վերածելով այն մաքուր զբոսայգու: Իսկ այգու տարածքի սեփականատերերին տրամադրել, իրենց զբաղեցրած տարացքներին համապատասխան հողհատկացումներ:
«Երևանյան Լիճ» հանգստյան գոտի, նոր նախագծում: Բոլորի ցանկությամբ, տեղեր հատկացնել նոր նախագծի սահմաններում, փոխհատուցելով օպերայի տարածքում քանդվածի դիմաց:
Կարծում եմ բոլորս կշահենք, իսկ տվյալ ձեռնարկատերերն ու գյուղացիները կրկնակի ու քառակի եկամուտ կունենան: Էլ չեմ ասում, որ այս նախագծի իրականացման համար ինչքան աշխատատեղ կբացվի», նշել է Հ. Վարդանյանը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
Նմանատիպ նյութեր
1360 դիտում
19:51 27-02-2023
Երևանյան լճի տարածքում հանգստի գոտու կառուցման աշխատանքներն ընթացքի մեջ են
4319 դիտում
20:12 28-09-2016
Չնայած ԱՄՆ հավաստիացիումներին՝ Սիրիայի զինյալ քրդերը չեն լքում Եփրատի արևմտյան ափը. Չավուշօղլու