211652_close_icon
views-count120680 դիտում article-date 12:07 02-05-2019

Խոշոր ու ողբերգական ավտովթար Կոտայքի մարզում. բախվել են КамАЗ-ն ու Toyota Corolla-ն. կա 1 զոհ, 1 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մայիսի 2-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 09։30-ի սահմաններում Եղվարդ-Նոր Գեղի ավտոճանապարհի 4-րդ կմ հատվածում բախվել են Երևանի բնակիչ՝ 47-ամյա Ալեքսանդր Մանուկյանի վարած Toyota Corolla մակնիշի 02 AԼ 022 համարանիշի և Աբովյան քաղաքի բնակիչ՝ 57-ամյա Սայադ Հակոբյանի վարած КамАЗ 5511 մակնիշի 43 ՕՏ 385 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով 2 ավտոմեքենաները դուրս են եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել այգեգործական ընկերություններից մեկի երկաթե ցանկապատին ու փշալարերին։ Վթարի հետևանքով Toyota-ի վարորդն ու ուղևորը քաղաքացիների օգնությամբ դուրս են բերվել ավտոմեքենայից և օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Եղվարդ քաղաքի «Նաիրի» բժշկական կենտրոնի հերթապահ խումբը նրանց տեղափոխել է նշված կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Եղվարդի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ։ Մինչ դեպքի վայրի զննություն էր կատարում ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի ավագ հետաքննիչ Վահե Հարությունյանը, հիվանդանոցից տեղեկություն ստացվեց, որ ուղևորը վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով՝ մահացել է, ինչից հետո դեպքի վայր ժամանեցին Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնի խումբը՝ վարչության պետ Մհեր Վարդանյանի, Նաիրիի քննչական բաժնի պետի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Սարգիս Դադոյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ Ս. Դադոյանի որոշմամբ ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատւ հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Նաիրիի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետի և բաժնի պետի օպերգծով տեղակալի գլխավորությամբ։ Այս պահին դեպքի վայրում ուժեղացված ծառայություն են կատարում ոստիկանության Նաիրիի բաժնի համայնքային ոստիկանության ծառայողները՝ համայնքային ոստիկան Նժդեհ Պետրոսյանի գլխավորությամբ, որպեսզի քննիչը դեպքի վայրում զննություն կատարի։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Նաիրիի բաժնի հատուկ պահպանվող տարածք։ Դեպքի վայր է ժամանել նաև ՃՈ 2-րդ սպայական գումարտակի հրամանատարի տեղակալ Հայկ Դավթյանը։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 72+
72+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր