211652_close_icon

Կառավարության դիմաց բողոքի ցույց են կազմակերպել շարժական սրճարանների աշխատակիցները

views-count2608 դիտում article-date 11:29 02-05-2019
Կառավարության շենքի դիմաց բողոքի ցույց են կազմակերպել շարժական սրճարանների ոլորտի ներկայացուցիչները և ցանկանում հանդիպել ՀՀ վարչապետի հետ: Լրագրողների հետ զրույցում Շարժական սրճարանների միության նախագահ Արեն Մելիքյանն ընդգծեց, որ իրենց պահանջն այն է, որ շրջիկ սրճարանների գործունեությունը կարգավորվի օրենքով, ընդունվի համապատասխան օրենքը, իսկ մինչ այդ շարժական սրճարաններին թույլ տրվի աշխատել: Նա տեղեկացրեց, որ այս պահին շարժական սրճարանները դեռևս մնում են հոսանքազրկված: Արեն Մելիքյանը հայտնեց նաև, որ խնդիրը քննարկել են Երևանի ավագանու հետ: Շարժական սրճարանների միության նախագահը նշեց, որ վարչապետից ակնկալում են, որ բոլոր շրջիկ կետերին տրվեն թույլտվություններ:

Նմանատիպ նյութեր