211652_close_icon
views-count4413 դիտում article-date 13:11 20-09-2018

Արծվաշենցիները ցույց են կազմակերպել կառավարության շենքի դիմաց․ պահանջել հանդիպում վարչապետի հետ

26 տարի առաջ՝ 1992 թվականի օգոստոսի 8-ին Հայաստանի Հանրապետության Արծվաշեն գյուղից տեղահանված արծվաշենցիներն այսօր բողոքի ցույց են կազմակերպել կառավարության շենքի դիմաց։ Նրանք կառավարությունից պահանջում էին հանդիպում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Ցուցարարները նշել են, որ 2009 թվականին ընդունվել է 6 միլիարդ դրամի չափով փոխհատուցում տալու մասին կառավարության որոշում, սակայն 2011-ին արծվաշենցիներին տրամադրվել է այդ գումարի 10 տոկոսը. մասնակի փոխհատուցում է տրվել՝ ամեն շնչին 360 հազար դրամ գումարի չափով: «Մենք հայրենիք ենք կորցրել, 5000 հեկտար տարածք ենք կորցրել, գերեզմաններ, բայց 26 տարի շարունակ, ելնելով Հայաստանի վիճակից, խնդրագրերով փորձել ենք խնդիրը կարգավորել»,- լրագրողներին տեղեկացրեց «Արծվաշեն և որդիներ» հայրենակցական միության նախագահը։

Նմանատիպ նյութեր