Արարատի և Վայոց Ձորի մարզերի դատարանի դատավորը ԲԴԽ-ի դեմ հայց է ներկայացրել․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Արարատի և Վայոց Ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ադրինե Ղուկասյանը հայց է ներկայացրել դատարան՝ ընդդեմ Բարձրագույն դատական խորհրդի:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ դատավոր Ղուկասյանը պահանջում է ստիպել ԲԴԽ-ին բարենպաստ վարչական ակտ ընդունել, այն է՝ Ադրինե Ղուկասյանի թեկնածությունն առաջարկել հանրապետության նախագահին՝ Արարատի և Վայոց Ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի թափուր պաշտոնում նշանակելու համար:
Մեզ հայտնի դարձավ, որ նրան ցանկանում են տեղափոխել Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան, սակայն նա չի համաձայնում և դիմել է այդ քայլին»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]