211652_close_icon
views-count49203 դիտում article-date 22:22 30-04-2019

Վանաձորի առողջարանի տարածքում հաստաբուն ծառեր են հատվել. Տնօրենը վստահեցնում է՝ ծառերը հիվանդ ու վտանգավոր են եղել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լոռու մարզում գտնվող «Վանաձոր» առողջարանի տարածքում օրեր առաջ շուրջ 10 հաստաբուն ծառ է հատվել: Շուրջ 20 ծառեր էլ խորը էտ են արվել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հատված ծառերի կոճղերը առողջարանի պուրակում օգտագործվում են որպես նստարաններ ու աթոռներ: Առողջարանի տարածքի պուրակից սակայն օգտվում են ոչ միայն հանգստացողները, այլեւ վանաձորցիները, ովքեր սակայն զայրացել են՝ տեսնելով հատված ծառերը: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում առողջարանի տնօրեն Սարգիս Ամիրյանն ասել է, որ հատված ծառերը իրենցից ընկնելու վտանգ են ներկայացրել, ինչպես նաեւ հիվանդ ծառեր են եղել: Տնօրենի խոսքով՝ իրենք հատված ծառերի փոխարեն նոր տնկիներ են տնկել. «Սանիտարական հատում եւ էտ ենք արել: Հիվանդ ծառեր են եղել, որոնք կարող էին վարակել նաեւ մյուս ծառերին: Մեր առողջարանում հանգստանում են նաեւ ալերգիկ հիվանդություն ունեցող մարդիկ, որոնց համար հիվանդ ծառերը վտանգ են ներկայացրել»,-ասել է տնօրենն ու հավելել, որ մոտ 500 ծառ է նախատեսվում տնկել, որոնց մի մասը արդեն իսկ տնկել են: Տնօրենը վստահեցրել է, որ իրենք ծառերը հատելուց եւ էտելուց առաջ խորհրդակցել են դենդրոլոգի հետ, ստացել նրա մասնագիտական եզրակացությունն ու նոր հատումներ ու էտ իրականացրել:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 42+
42+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր