Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. չինական ընկերության թերի աշխատանքի արդյունքում ավտոմեքենան մի քանի պտույտ գլորվելով՝ հայտնվել է ձորում. կան վիրավորներ. օպերատիվ են գործել ոստիկանները, բժիշկներն ու քննիչները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
                        [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝   Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում ապրիլի 28-ին Շիրակի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի փաստով: 
Ժամը  18:45-ի սահմաններում Շիրակի մարզի Հայրենյաց գյուղի բնակիչ, 21-ամյա  Ռուստամ Բարսեղյանը իր վարած Opel Zafira  մակնիշի 35 ՏN 426 համարանիշի  ավտոմեքենայով Երևան-Գյումրի ավտոճանապարհի  104-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ գլորվելով՝ հայտնվել ձոորում:
Վթարի հետևանքով վարորդ Ռ. Բարսեղյանն ու նրա ուղևորներ, համագյուղացիներ, 18-ամյա  Ռոման Բարսեղյանն ու 21-ամյա Սարգիս Ալեքսանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն:
Օպերատիվորեն դեպքի վար են ժամանել ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Ռաֆայել Ասրյանի գլխավորությամբ:
Ժամանել է նաև  նույն վաշտի ավագ հետաքննիչ  Նաիրի Գասպարյանը, սակայն դատախազի  հանձնարարականով վթարի փաստով զբաղվել են Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության քննիչները՝ ավագ քննիչ Մանանդյանի գլխավորությամբ:
Ֆոտոլրագրողի  տեղեկություններով՝ վթարի պատճառներից մեկը նաև նշված ճանապարհահատվածում աշխատանքներ կատարող   չինական ընկերության ներկայացուցիչներ են   եղել,  ովքեր չեն պահպանել անվտանգության կանոնները, ինչն էլ դարձել է վթարի պատճառ:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Հարութ Համբարյանի
                                            
                    
                                            
                         
                     
                     
                     
                     
            


