Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում առաջիկա օրերին
[color=#CC0000]Հանրապետության տարածքում`[/color]
Ապրիլի 30-ին, մայիսի 1-2-ը հյուսիսային շրջաններում կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ։ Մայիսի 4-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ:
Քամին՝ հարավ-արևելյան` 4-6 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վ:
Օդի ջերմաստիճանը մայիսի 1-2-ը կբարձրանա 2-3 աստիճանով։
[img]https://st0.shamshyan.com/editor/075205300155655269639886.jpg[/img]
[color=#CC0000]
Երևան քաղաքում՝ [/color]
Ապրիլի 30-ի ցերեկը, մայիսի 1-2-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայիսի 3-ի կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 4-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 17-20 մ/վ։
[img]https://st0.shamshyan.com/editor/0637374001556552707695764.jpg[/img]