Էդեն Ազարի եղբայրը տեղափոխվում է Դորտմունդի «Բորուսիա»
«Չելսիի» առաջատար Էդեն Ազարի եղբայրը՝ Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» կիսապաշտպան Տորգան Ազարը, հաստատել է, որ պայմանավորվածություն է ձեռք բերել Դորտմունդի «Բորուսիայի» հետ:
«Այո, ես պայմանավորվածություն ունեմ Դորտմունդի «Բորուսիայի» հետ: Այժմ կողմերը պետք է համաձայնության գան, բայց դա արդեն ինձանից չէ կախված: Մնացածը թողնում եմ հորս և ակումբին:
Ցանկանում եմ կարիերայում փոփոխություն մտցնել», ասել է Ազարը: