«Բարսելոնայի» պաշտպանը տեղափոխվում է Դորտմունդի «Բորուսիա»:
«Բարսելոնայի» պաշտպան Մարկ Բարտրան, ամենայն հավանականությամբ, կլքի ակումբը: Ըստ կատալոնական Sport.es պարբերականի Իսպանիայի հավաքականի խաղացողը կարիերան կշարունակի Դորտմունդի «Բորուսիային»:
Գերմանական ակումբը Բարտրայի համար կվճարի 8 միլիոն եվրո. «Բարսելոնայի» հետ պայմանագրով այդքան է կազմում ֆուտբոլիստի հրաժարագինը: