Տորեսը տեղափոխվում է Դորտմունդի «Բորուսիա»
Մադրիդի «Ատլետիկոյի» կիսապաշտպան Օլիվեր Տորեսը մոտ ժամանակներս կարող է տեղափոխվել Դորտմունդի «Բորուսիա», հայտնում է Calciomercato.com-ը:
Նշվում է, որ գերմանական ակումբը ֆուտբոլիստի հետ արդեն համաձայնեցրել է անձնական պայմանագրի կետերը: Պայմանագիրը նախատեսված է 4,5 տարով: Գործարքը կարող է վերջնական ձևակերպվել մոտ օրերս: