211652_close_icon
views-count3044 դիտում article-date 18:03 28-04-2019

Անգլիա. «Արսենալը» շարունակում է գահավիժել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ԱՊԼ-ի 36-րդ տուրում «Արսենալը» արտագնա խաղում 0:3 հաշվով պարտվեց «Լեսթերին»: Ընդամենը 3 տուր առաջ «Արսենալը» համարվում էր երրորդ տեղի գլխավոր ֆավորիտը, քանի որ թոփ-6 թիմերից ոչ մեկի հետ այլևս հանդիպում չուներ: Սակայն երեք խաղ անընդմեջ լոնդոնցիները ամոթալի պարտություններ են կրում: Նախ, «Արսենալը» սեփական հարկի տակ 2:3 հաշվով պարտվեց «Քրիսթալ Փելասին», այնուհետև դրսում 1:3 հաշվով պարտվեց «Վուլվերհեմփթոնին», իսկ այժմ էլ՝ խոշոր հաշվով «Լեսթերին»: 36-րդ րոպեից լոնդոնցիները խաղացել են 10 հոգով, քանի որ երկրորդ դեղին քարտի պատճառով խաղադաշտց հեռացվել էր կիսապաշտպան Մեյթլենդ-Նայլսը: Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն «Արսենալի» մեկնարկային կազմում էր, սակայն որևէ հիշարժան գործողությամբ աչքի չընկավ և փոխարինվեց 73-րդ րոպեին: «Արսենալը» սատանայական 66 միավորի վրա «լռվել»՝ ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակում մնալով 5-րդ հորիզոնականում: Չելսին ունի 67 միավոր և 1 խաղ ավել:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր