3838 դիտում
21:38 27-04-2019
Անվանի մարզիկ Արսեն Ջուլֆալակյանն իր այցելությամբ ուրախացրեց Քանաքեռ-Զեյթունի շրջանի մանկապատանեկան մարզադպրոցի սաներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ քաղաքացու օրվան համահունչ մարզաշխարհի ներկայացուցիչները յուրօրինակ կերպով նշեցին տոնը ՝ այն դարձնլով կրկնակի, քանզի նույն օրը Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի մանկապատանեկան մարզադպրոցի սաները նշում էին նաև անվանի մարզիկ Արսեն Ջուլֆալակյանի՝ Եվրոպայի առաջնությունում բրոնզե մեդալ վաստակելը։
Իրեն հատուկ անմիջականությամբ Արսեն Ջուլֆալակյանը զրուցեց, նկարվեց սաների հետ, նրանց խորհուրդներ տվեց թե ինչպես հաղթահարել դժվարությունները և հասնել մեծ բարձունքների։
Ակներև է որ այսօր երիտասարդ մարզիկներից շատերն են ձգտում նմանվել չեմպիոններին՝ նրանց ՝ ովքեր Աշխարհ և Եվրոպայի առաջնություններում գրանցում են լավ արդյունքներ և հպարտություն պարգևում հայ ժողովրդին։
Դպրոցի տնօրեն Տիգրան Մարգարյանը պատվոգրեր և շնորհակալագրեր հանձնեց մարզիկներ Ռոման Ամոյանին, չեմպիոնական ընտանիքից՝ Լևոն, Արսեն և Արամ Ջուլֆալակյաններին և բարերար Գուրգեն Վիրաբյանին։
Լուսանկարները՝ Կարինե Գևորգյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
Նմանատիպ նյութեր
3221 դիտում
19:23 17-10-2017
Մայրաքաղաքում հանդիսավորությամբ բացվել է Քանաքեռ-Զեյթունի մանկապատանեկան համալիր մարզադպրոցի նոր մասնաշենքը
Այս բաժնից
367 դիտում
19:21 24-04-2024
Վիրահայերը Թուրքիայի դեսպանատան մոտ պահանջատիրական ցույց են անցկացնում
325 դիտում
19:08 24-04-2024
Այսօր մեր մտքերը Հունաստանի և ողջ աշխարհի հայերի հետ են․ Նիկոս Դենդիաս
310 դիտում
18:52 24-04-2024
Մենք հիշում ենք պատմության այս մութ գլուխը, հարգում ենք նրանց, ովքեր կորցրին իրենց կյանքը․ Ջասթին Թրյուդո