1862 դիտում
17:32 26-10-2016
Մայրաքաղաքի Նորք-Մարաշի և Քանաքեռ-Զեյթունի շախմատի մանկապատանեկան մարզադպրոցները հանձնվել են տվյալ վարչական շրջանների ենթակայությանը
Մայրաքաղաքի Նորք-Մարաշի և Քանաքեռ-Զեյթունի շախմատի մանկապատանեկան մարզադպրոցները հանձնվել են տվյալ վարչական շրջանների ենթակայությանը Հոկտեմբերի 26-ին գումարված Երևանի ավագանու հերթական նիստում հաստատվել են «Երևանի Նորք-Մարաշի շախմատի մանկապատանեկան մարզադպրոց» և «Երևանի Քանաքեռ-Զեյթունի շախմատի մանկապատանեկան մարզադպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների կանոնադրությունները, ինչպես նաև նշված կազմակերպությունները Երևան քաղաքի համապատասխան վարչական շրջանների ենթակայությանը հանձնելու մասին
որոշման նախագիծը:
Հիշեցնենք, որ մինչ այս Երևան քաղաքի ավագանու որոշմամբ Ավանի, Աջափնյակի, Արաբկիրի, Դավթաշենի, Էրեբունու, Կենտրոնի, Մալաթիա-Սեբաստիայի, Նոր Նորքի, Նուբարաշենի շախմատի դպրոցները նույնպես հանձնվել էին վերոնշյալ վարչական շրջանների ղեկավարների ենթակայությանը:
Այսպիսով, մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններն ունեցան շախմատի իրենց մանկապատանեկան մարզադպրոցները:
[b]Երևանի քաղաքապետարան[/b]
Նմանատիպ նյութեր
837 դիտում
17:36 26-06-2015
Երևանի վարչական շրջանների շախմատի մարզադպրոցները նոր գույք են ստացել
3500 դիտում
19:23 17-10-2017
Մայրաքաղաքում հանդիսավորությամբ բացվել է Քանաքեռ-Զեյթունի մանկապատանեկան համալիր մարզադպրոցի նոր մասնաշենքը