211652_close_icon
views-count160655 դիտում article-date 19:18 27-04-2019

Ողբերգական դեպք Լոռու մարզում. 15-ամյա համադասարանցիների վիճաբանությունն ավարտվել է սպանությամբ, ոստիկաններն ու քննիչները տաք հետքերով հայտնաբերել են կասկածյալին ու դանակը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ ապրիլի 27-ին, սպանություն է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 16:30-ի սահմաններում, Տաշիրի բժշկական կենտրոնից ոստիկանության Տաշիրի բաժին ահազանգ է ստացվել, որ պարանոցի և ձախ թևի հատվածում ստացած սուր-կտրող-ծակող հարվածի հետևանքով իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Գևորգ Հակոբյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև ոստիկանության Տաշիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Մհեր Վանյանի գլխավորությամբ: Հիվանդանոց են ժամանել նաև Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության խումբը՝ վարչության պետ, արդարադատության գնդապետ Աննա Մանթաշյանի և նույն վարչության Ստեփանավանի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Դավիթ Ղազախեցյանի գլխավորությամբ: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխված, Տաշիր քաղաքի բնակիչ, 15-ամյա Էդիկ Ավոյանը վերակենդանացման բաժանումքում գիտակցության չգալով, մահացել է: Փաստի առթիվ Ա. Մանթաշյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ և ղեկավար է նշանակվել Դ. Ղազախեցյանը: Ոստիկաններն ու քննիչները տաք հետքերով բացահայտել են, որ սպանությունը կատարել է Տաշիր քաղաքի բնակիչ, 15-ամյա Ա. Չ.-ն, ով ոստիկանների և քննիչների կողմից հայտնաբերվել և տեղափոխվել է ոստիկանության Տաշիրի բաժին: Ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են նաև հանցագործության գործիք հանդիսացող դանակը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով, դեպքը տեղի է ունեցել Տաշիր քաղաքի սպորտդպրոցի հարևանությամբ գտնվող շենքերից մեկի բակում, իսկ մինչ այդ երեկ վիճաբանություն է տեղի ունեցել նշված անձանց միջև, ու այսօր՝ չգիտես ինչու, Ա. Չ.-ն որոշել է պարապմունքից հետո հանդիպել Է. Ավոյանին, որի ժամանակ էլ դանալով հարվածներ է հասցրել նրան: Սպանվածն ու սպանության կասկածանքով ոստիկանության Տաշիրի բաժին տեղափոխվածը համադասարանցիներ են: Այս պահին դեպքի վայրում աշխատում է քննչական խումբը՝ Ստեփանավանի քննչական բաժնի պետի տեղակալ Կորյուն Սերոբյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ ՀՀ քր-օր-ի 104 հոդվածի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Լուսանկարները և տեսանյութը՝ Ռոբերտ Աբրահամյանի [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 92+
92+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր