211652_close_icon
views-count55523 դիտում article-date 10:13 06-03-2019

Աբովյանի ոստիկաններն ու քննիչները տաք հետքերով հայտնաբերեցին Կոտայքի մարզում «Մի կաթիլ մեղր»-ի պատմություն հիշեցնող վիճաբանություն ու դանակահարություն կատարող կասկածյալին. հայտնաբերվել է հանցագործության գործիք հանդիսացող դանակը

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ոստիկանության Կոտայքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ բաժնի պետ Արտակ Ղազարանի գլխավորությամբ և Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի քննիչները՝ մարզային քննչական վարչության պետ Մհեր Վարդանյանի, Աբովյանի քննչական բաժնի պետ Ռուբեն Մկրտչյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Սոս Սեդրակյանի գլխավորությամբ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողությունների արդյունքում տանելով բացատրական աշխատանքներ՝ կարողացել են ոստիկանության Աբովյանի բաժին հրավիրել Կոտայքի մարզի Զառ գյուղիբնակիչ՝ 44-ամյա Արտակ Խաչատրյանին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մարտի 3-ին, ժամը 22։20-ի սահմաններոմ Աբովյանի բժշկական կենտրոնից ոստիկանության Աբովյանի բաժին ահազանգ է ստացվել, որ «որովայնի ձախ կեսի կտրած-ծակած թափանցող վերք՝ ճարպոնի արտանկումով» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ Հիվանդանոց են մեկնել ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ա. Ղազարյանի գլխավորությամբ։ Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Աբովյան քաղաքի 4-րդ միկրոշրջանի բնակիչ՝ 27-ամյա Սարգիս Սուքիասյանն է։ Հիվանդանոց են ժամանել նաև Կոտայքի մարզի ոստիկանապետ Դավիթ Սարգսյանն ու քննչական վարչության պետ Մ. Վարդանյանը։ Բժիշկները ոստիկաններին և քննիչներին հայտնել են, որ վիրավորն ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություներ տալու, ու մինչ բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքիհամար, ինչը նրանց հաջողվել է, ոստիկանները պարզել են, որ նույն օրը, ժամը 22։00-ի սահմաններում Զառ գյուղի Հաղթանակի փողոցում վիճաբանոթյուն է տեղի ունեցել վիրավոր Ս. Սուքիասյանի և Ա. Խաչատրյանի միջև, որի ժամանակ էլ վերջինս իր մոտ եղած դանակով հարվածել է Ս. Սուքիասյանին։ Մինչ քննիչները դեպքի վայրի զննություն էին կատարում, ժամը 01։00-ի սահմաններում Աբովյանի բժշկական կենտրոնից հերթական ահազանգն է ստացվում ոստիկանության Աբովյանի բաժին, որ ««որովայնի բութ տրավմա, բազկի փափուկ հյուսվածքների սալջարդ, գլխուղեղի ցնցում հարցականով» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել Զառ գյուղի բնակիչ՝ 41-ամյա Նելի Ավետիսյանը և «որովայնի բութ տրավմա, ձախ դաստակի և աջ ազդրի փափուկ հյուսվածքների սալջարդ» ախտորոշմամբ՝ Զառ գյուղի բնակիչ՝ 45-ամյա Մարինե Վարդանյանը։ Հիվանդանոց մեկնած ոստիկաններին և քննիչներին վերջիններս հայտնել են, որ Զառ գյուղի Հաղթանակ փողոցում իրենք ծեծի են ենթարկվել։ Կարճ ժամանակում Աբովյանի ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վերջիններս մարմնական վնասվածքները ստացել են Ս. Սուքիասյանի և Ա. Խաչատրյանի միջև տեղի ունեցած «Մի կաթիլ մեղր»-ի պատմություն հիշեցնող վիճաբանության ժամանակ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիճաբանության պատճառը եղել է ավտոմեքենայով իրար չզիջելը, իսկ Մ Վարդանյանն ու Ն. Ավետիսյանը Ա. Խաչատրյանի ազգականներն են։ Ա. Խաչատրյանը քննիչներին է ներկայացրել նաև հանցագործության գործիք հանդիսացող դանակը։ ՀԿԳ ավագ քննիչ Ս. Սեդրակյանի որոշմամբ Ա. Խաչատրյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալը, քանի որ հաշվի է առնվել այն հանգամանքը, որ ունի մշտական բնակության վայր, խնամքին էլ ունի 12 անձ, բացատրական աշխատանքների արդյունքում ներկայացել է իրավապահներին, այնուհետև ներկայացրել հանցագործության գործիք հանդիսացող դանակը։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր