26757 դիտում
16:05 27-04-2019
Քաղաքացու օրվան նվիրված միջոցառումները Վանաձորում մեկնարկեցին ծառատունկով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Քաղաքացու օրվան նվիրված միջոցառումները Լոռու մարզկենտրոն Վանաձորում մեկնարկեցին ծառատունկով: Ներկա էին Վանաձորի քաղաքապետարանի ու Լոռու մարզպետարանի աշխատակազմը, Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի գլխավորությամբ։
Վանաձորում ողջ օրվա ընթացքում նախատեսվում են հանրային քննարկումներ, վազքի մարաթոն, սպորտային ու մշակութային միջոցառումներ, կինոցուցադրություններ, թատերական ներկայացումներ, իսկ վերջում՝ տոնական համերգ:
Հիշեցնենք՝ ՀՀ կառավարության որոշմամբ՝ այսուհետ ապրիլի վերջին շաբաթ օրը նշվելու է ՀՀ քաղաքացու օր: Այն դեպքում, երբ մայիսի 1-ը կհամընկնի շաբաթ օրվա հետ, ապա որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացու օր նշվելու է ապրիլի վերջին կիրակի օրը: ՀՀ կառավարությունը այսօրվա միջոցացառումների համար հատկացրել է 124 միլիոն դրամ։
Լուսանկարները՝ Արմինե Դանիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 73+
73+
Նմանատիպ նյութեր
5065 դիտում
14:37 03-07-2016
Մայրաքաղաքում Վարդավառի տոնին նվիրված միջոցառումները մեկնարկեցին ջրցան մեքենաների շքերթով
2264 դիտում
17:28 15-03-2019
Հաագայում մեկնարկեցին Ֆրանկոֆոնիայի մեկամսյակի միջոցառումները