1053 դիտում
22:30 26-04-2019
Գլենդեյլի քաղաքապետարանի կազմակերպմամբ Ալեքս թատրոնում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման միջոցառում
Գլենդեյլի քաղաքապետարանի կազմակերպմամբ Ալեքս թատրոնում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման միջոցառում, որի գլխավոր բանախոսը Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրդյանն էր:
Երեկոյի ընթացքում ելույթ ունեցան նաև ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը, Կալիֆորնիայի նահանգային սենատոր Էնթոնի Փորթանթինոն, Գլենդեյլի քաղաքապետ Արա Նաջարյանը և քաղաքային խորհրդի անդամ Զարեհ Սինանյանը: Միջոցառմանը ներկա էին ամերիկահայ համայնքի կառույցների ներկայացուցիչներ, հայ և ամերիկացի քաղաքական, հասարակական ու մշակութային գործիչներ: Նրանց թվում էր նաև Ռումինիայի խորհրդարանի հայազգի անդամ Վարուժան Ոսկանյանը:
«1915-1923թթ. Հայոց ցեղասպանությունը Օսմանյան Թուրքիայի կողմից 1,5 մլն հայերի զանգվածային ոչնչացում էր իրենց պատմական հայրենիքում և մի ողջ ժողովրդի վերացնելու ծրագրված ու համակագված քաղաքականություն: Այն 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն էր: Կասկած չկա, որ միջազգային հանրության հզոր արձագանքը Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում տեղի ունեցած Հայոց ցեղասպանությանը կարող էր կանխել վեց միլիոն հրեաների Հոլոքոստը նացիստական ռեժիմի կողմից Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ», - իր ելույթում ասաց դեսպան Բայբուրդյանը:
Միջոցառման ընթացքում ելույթ ունեցան պարային և երաժշտական խմբեր:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
Նմանատիպ նյութեր
1225 դիտում
17:20 25-04-2019
Վիեննայում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին նվիրված միջոցառում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
382 դիտում
14:25 08-05-2024
Վեհափառ Հայրապետը օրհնել է շարժումը․ Բագրատ Սրբազանը՝ ի պատասխան Փաշինյանի հայտարարության
400 դիտում
13:32 08-05-2024
Պուտին-Փաշինյան հանդիպումն անհրաժեշտ է և սպասված երկու կողմի համար. Կրեմլ
352 դիտում
13:07 08-05-2024
Հայաստանի համար այս վճռորոշ օրերին պարտավոր ենք նորից համախմբվել. Սեյրան Օհանյան