211652_close_icon
views-count4182 դիտում article-date 23:40 26-04-2019

«Սիրիայում թուրքամետ զինյալների և հայերի միջև բախումների մասին լուրերը կեղծ են». արաբագետ

«Սիրիայի Հալեպ նահանգի ալ-Բաբ բնակավայրում թուրքամետ զինյալների և հայերի միջև բախումների վերաբերյալ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը»,- այս մասին Ermenihaber-ի հետ զրույցում նշել է արաբագետ Արմեն Պետրոսյանը: Նշենք, որ Սիրիայի ալ-Հասաքա նահանգում գործող քրդական Hawar News Agency(ANHA) լրատվամիջոցը ապրիլի 23-ին հաղորդել էր, որ իբր Թուրքիայի ԶՈՒ-ի կողմից փաստացի վերահսկվող Հալեպ նահանգի ալ-Բաբ բնակավայրում բախումներ են գրանցվել թուրքահպատակ զինյալների և շրջանում բնակվող հայերի միջև: Արաբագետի կարծիքով՝ տեղեկատվության սկզբնաղբյուր լրատվամիջոցը «Ռոջավայի» կամ այսպես կոչված՝ «Սիրիական Քրդսատանի» կայքերից է, իսկ նման բնույթի տեղեկատվություն այսօրինակ լրատվամիջոցներից վերջին շրջանում բավական հաճախ է ստացվում: Այս հանգամանքը որոշակիորեն կարելի է պայմանավորել նաև Սիրիայի քրդաբնակ շրջաններում ԱՄՆ-ի հովանավորությամբ գործող բազմատարր «Սիրիական դեմոկրատական ուժեր» կոչված կառույցում ուրվագծվող որոշ խնդիրներով՝ կապված նաև ամերիկյան զորախմբի՝ Սիրիայից դուրս գալու գործընթացի և շրջանի հետագա ճակատագրի հետ: «Մինչդեռ տարածված տեղեկատվությունը կեղծ է այն պարզ պատճառով, որ դեռևս սիրիական հակամարտության սկզբնական շրջանից ի վեր և հատկապես 2016թ. օգոստոսին Սիրիայի հյուսիսում նախաձեռնված «Եփրատի վահան» ռազմագործողության հետևանքով վերջին հայերը լքել են այդ բնակավայրը: Ի դեպ, ապատեղեկատվության փաստը հերքվել է նաև Սիրիայում ունեցածս մի քանի հավաստի աղբյուրների կողմից միաժամանակ»,- նշեց Պետրոսյանը հավելեով, որ, այնուամենայնիվ, քրդական նշված լրատվամիջոցների նման գործելաոճի հանգամանքը մտահոգիչ է: Աղբյուր` [url=https://www.ermenihaber.am/am/news/2019/04/26/%D5%A7%D5%AC-%D4%B2%D5%A1%D5%A2-%D5%8D%D5%AB%D6%80%D5%AB%D5%A1/153766]Ermenihaber.am[/url]

Նմանատիպ նյութեր