Grenke Сhess Сlassic․ Արոնյան-Կեյմեր. ուղիղ միացում
Գերմանիայում շարունակվում է Grenke Сhess Сlassic մրցաշարը:
5-րդ տուրում շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը սև խաղաքարերով միավորը կիսել է ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ։ Պարտիան ավարտվել է 25-րդ քայլում։
Արոնյանը հավաքել է 3 միավոր և կես միավոր է հետ առաջատարներ Մագնուս Կարլսենից ու Վիշվանաթան Անանդից։
Երեկ մրցաշարում հանգստյան օր է։ Այսօր անցկացվելիք 6-րդ տուրում հայ գրոսմայստերը սպիտակ ֆիգուրներով կմրցի 14-ամյա Վինսենտ Կեյմերի հետ։
Հիշեցնենք, որ Լևոն Արոնյանը Grenke Сhess Сlassic-ի հաղթողի կոչումը նվաճել է 2017 թվականին:
Արոնյան-Կեյմեր պարտիայի ուղիղ ընթացքը՝ այստեղ.



