Օլե-Գունար Սուլշեր. Կարծում եմ, Պոգբան կմնա «Մանչեսթեր Յունայթեդում», նա ֆանտաստիկ է
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Օլե-Գունար Սուլշերը վստահություն է հայտնել, որ կիսապաշտպան Պոլ Պոգբան կմնա ակումբում:
«Ես կարող եմ վստահեցնել ձեզ, որ Պոլը վճռական է «Մանչեսթերի» հետ հաջողությունների հասնել:
Նա պահեր է ստեղծում և գոլեր խփում: Նա ֆանտաստիկ է հանդես գալիս:
Պոգբան հանդերձարանի առաջատարն է: Ոչինչ չեմ կարող երաշխավորել, սակայն կարծումեմ, որ նա այստեղ կմնա», ասել է Սուլշերը:
ԱՊԼ-ի այս մրցաշրջանի 32 խաղում Պոգբան խփել է 13 գոլի և 9 արդյունավետ փոխանցում կատարել: