211652_close_icon
views-count1190 դիտում article-date 13:16 26-04-2019

Մեր երկրի սահմանների հսկողությունն այսօր ամուր է և հուսալի. Արթուր Վանեցյան

ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը Սահմանապահ զորքերի տոնի առթիվ կազմակերպված միջոցառման ժամանակ երախտագիտության խոսքեր հայտնեց բոլոր նրանց, ովքեր համագործակցում են սահմանապահների հետ և շնորհակալություն հայտնեց բոլորին՝ անձնվեր ծառայության համար: Հավելեց, որ խոսքը, մասնավորապես, Ռուսաստանի Դաշնության իրենց գործընկերների մասին է, ՀՀ զինված ուժերի, ոստիկանության ներքին զորքերի, նաև բոլոր այն պետական կառույցների մասին, որոնց հետ արդյունավետ կերպով համագործակցում են: «Մեր հայրենիքի սահմանները սրբազան են և այդ սահմանների պաշտպանությունը Հայաստանի Հանրապետության ու նրա բոլոր քաղաքացիների պարտականությունն է, իսկ այդ կարևոր առաքելության առաջին գծում դուք եք։ Համոզված եմ, որ ձեզանից յուրաքանչյուրն իր ծառայությանը վերաբերվում է համապատասխան բարձր գիտակցությամբ և պատասխանատվությամբ։ Հայաստանի կառավարությունը և ողջ ժողովուրդը մեզ վստահել են մի սահմանագիծ, որտեղից սկսվում է մեր ապահովությունն ու անվտանգությունը։ Սահմանից է սկսվում նոր Հայաստանի վերելքը, չկա և չի կարող լինել կայացած պետություն առանց ապահով սահմանների»,-ասաց ԱԱԾ տնօրենը։

Նմանատիպ նյութեր