Հակոբ Ավետիքյանը հայկական լրագրության մեջ ամուր և հուսալի ժայռ է, ուղենիշ. Սաթիկ Սեյրանյան
1990թ. «Ազգ» օրաթերթը հիմնած ու մինչ այսօր նրա անփոփոխ գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանն 80 տարեկան է, բայց նույն եռանդով ու իր կենսափորձի ու ստեղծագործական նրբազգացության աներևույթ ջիղով շարունակում է կերտել «Ազգ»-ի պատմությունը:
Հայկական լրագրության պատմությանը քիչ թե շատ ծանոթ յուրաքանչյուր ոք գիտի՝ ով է Հակոբ Ավետիքյանը, ինչ ստեղծագործական, պայքարի ճանապարհ է անցել ու ինչ հանգրվանի է հասել, բայց միայն գործընկերները գիտեն նրա մարդ տեսակը, նրա լայնախոհության, բարեսրտության, պատրաստակամության չափը, պետությանն ու լրագրությանը, երիտասարդ սերունդներին օգտակար լինելու անսահման ձգտումը:
Հակոբ Ավետիքյանը հայկական լրագրության մեջ ամուր և հուսալի ժայռ է, ուղենիշ, որին հետևել են հայկական լրագրության ամենատարբեր սերունդները և պիտի ձգտեն հետևել գալիք սերունդները:
Ծնվելով Սփյուռքում, բայց իր հարուստ, բովանդակալից կյանքի զգալի մասն անցկացնելով Հայաստանում՝ Հակոբ Ավետիքյանը երկու մշակույթների հատումն արտացոլել է նաև իր ստեղծագործական կյանքում, իր նրբաճաշակ ու արդարամիտ լրագրության մեջ:
Հարգելի պարոն Ավետիքյան, Հայաստանի ժուռնալիստների միության և անձամբ իմ անունից մաղթում եմ Ձեզ առողջ և երկար տարիների կյանք, հզոր ու արժանապատիվ Հայաստանում ապրելու ու ստեղծագործելու բարեբախտություն: Ձեզնով հայ լրագրությունն այլ երանգ ունի, թող այդ գույնը չպակասի Հայկական լրագրության ներկապնակից:
Հարգանքով՝
Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ ՍԱԹԻԿ ՍԵՅՐԱՆՅԱՆ
21.11.2025թ.