701 դիտում
21:45 25-04-2019
Հայաստանը պատրաստ է աջակցել Կամբոջային Եվրասիական տնտեսական միության հետ համագործակցության խորացման ուղղությամբ. Մանե Ադամյան
Ապրիլի 25-ին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումերի նախարարի տեղակալ Մանե Ադամյանն ընդունել է Կամբոջայի Թագավորության պատվիրակությանը։
Պատվիրակության կազմում էին Կամբոջայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարարության պետական քարտուղար Ուչ Բորիտը, Կամբոջայի առևտրինախարարության պետական քարտուղար Տեկրետ Կամրանգը, Ռուսաստանի Դաշնությունում Կամբոջայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Կեռ Վիքսիթը և այլ պաշտոնյաներ։
Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներ և Զբոսաշրջության պետական կոմիտեինախագահը։
Մանե Ադամյանը ողջունել է հյուրերին և համառոտ ներկայացրել Հայաստանի գործարար և ներդրումային միջավայրը, արտահանման հնարավորությունները, տեղեկացրել գործող առևտրային ռեժիմների մասին, նաև անդրադարձել ՀՀ տնտեսական բարեփոխումների և ներդրումային միջավայրի բարելավման օրակարգին, տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության և մի շարք այլ բնագավառներում Հայաստանի հնարավորություններին։
Կամբոջայիպատվիրակության ներկայացուցիչները նշել են, որ հետաքրքրված են հանքային ջրերի,գյուղատնտեսության, զբոսաշրջության ոլորտներում փոխգործակցության, ինչպես նաև ԵԱՏՄ շրջանակներում համագործակցության հնարավորություններով և հեռանկարներով։
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև փոխշահավետ համագործակցության հնարավոր ուղղությունները։ Մասնավորապես արծարծվել են հայկական արտադրանքի՝ Կամբոջա հնարավոր արտահանման, ինչպես նաև կամբոջական ապրանքների` Հայաստան ներկրման վերաբարյալ հարցեր։ Երկուստեք կարևորվել են գործարարների անմիջական շփումները և հանդիպումները, փոխայցելությունները, ինչպես նաև տեղեկատվության փոխանակման անհրաժեշտությունը։
Կողմերը պայմանավորվել են տնտեսական կապերն ակտիվացնելու ուղղությամբ գործնական քայլեր ձեռնարկելև համագործակցել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում։
Մանե Ադամյանը նշել է, որ նախարարությունը պատրաստ է աջակցել համագործակցության զարգացման հարցում և հավելել, որ Կամբոջայի գործընկերներին կփոխանցի իրենց հետաքրքրող ոլորտներում գործող ընկերությունների տվյալները՝ գործակցությունն առավել հասցեական դարձնելու համար։
Անդրադառնալով ԵԱՏՄ-Կամբոջա հարաբերություններին՝ նախարարի տեղակալն ընդգծել է, որ Հայաստանը պատրաստ է աջակցել Կամբոջային Եվրասիական տնտեսական միության հետ համագործակցության խորացման ուղղությամբ։
Կողմերը նշել են, որ երկու երկրներն էլ զբոսաշրջության ոլորտում մեծ ներուժ ունեն, որն առաջիկայում անհրաժեշտ է արդյունավետ օգտագործել։
Հանդիպման ավարտին հյուրերը Մանե Ադամյանին հրավիրել են այցելել Կամբոջա՝ տեղում ծանոթանալու երկրի տնտեսությանը և զբոսաշրջային հնարավորություններին։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 0+
0+
Նմանատիպ նյութեր
814 դիտում
17:37 22-05-2015
Նազարբաևը կողմ է Եվրասիական տնտեսական միության և Եվրոպական միության միջև ազատ առևտրի գոտու ստեղծմանը
Այս բաժնից
568 դիտում
17:59 26-04-2024
Նիկոլը թող Պուտինի երդմնակալությանը չգնա․ նախագահները նողկում են սրանից․ Հովհաննես Շահինյան
574 դիտում
17:47 26-04-2024
Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը
667 դիտում
17:34 26-04-2024
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել․ նա ոստիկանության Հրազդանի բաժնում է