2773 դիտում
16:37 25-04-2019
Երևանի մետրոպոլիտենի ֆուտբոլային գնացքի առաջին ուղերթը՝ ապրիլի 26-ին
Երևանի մետրոպոլիտենի ֆուտբոլային գնացքի առաջին ուղերթը՝ ապրիլի 26-ին
Հուլիսի 14-ից 27-ը Երևանում կայանալիք Եվրոպայի Մ-19 առաջնության եզրափակիչ մրցաշարի բրենդային դիզայնով ձևավորված ֆուտբոլային գնացքը 3 ամիս շարունակ՝ մինչ տարվա կարևորագույն իրադարձության մեկնարկը և ամբողջ մրցաշարի ընթացքում, կիրականացնի իր ուղերթները Երևանի մետրոպոլիտենի կայարաններում:
Ապրիլի 26-ին՝ ժամը 11:30-ին՝ Երևանի մետրոպոլիտենի Բարեկամություն կայարանի կառամատույցում, կկայանա Երևանի մետրոպոլիտենի ֆուտբոլային գնացքի առաջին ուղերթի մեկնարկն ազդարարող միջոցառումը: Ժամանցային ծրագրի հանդիսավարն է ճանաչված դերասան, երգիչ և հաղորդավար Արամ MP3-ը:
Ներկա կլինեն Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Ոսկանյանը և ֆուտբոլիստները:
Հյուրերի թվում են Հայաստանի ազգային հավաքականի լեգենդար ֆուտբոլիստներ, այլ մարզաձևերում աշխարհի և օլիմպիական չեմպիոններ, այլ պաշտոնյաներ:
Միջոցառումը լուսաբանելու ցանկություն ունեցող լրատվամիջոցների ներկայացուցիչները պետք է մինչև ապրիլի 25-ը՝ ժամը 17:00, հաստատեն իրենց մասնակցությունը՝ [email protected] էլ. հասցեին ուղարկելով նամակ՝ «Հաստատում եմ իմ մասնակցությունը» տեքստով, և նշելով իրենց անուն-ազգանունը, լրատվամիջոցի անվանումը և մասնագիտացումը (լրագրող, լուսանկարիչ, օպերատոր):
Լրատվամիջոցների ներկայացուցիչները պետք է ներկայանան Մետրոպոլիտենի Բարեկամություն կայարանի կառամատույց լրագրողական բեյջերով՝ մինչև ժամը 11:20: Առանց բեյջ ներկայացած անձանց չի թույլատրվի լուսաբանել միջոցառումը:
Նախատեսված են հարցազրույցներ, շփումներ հյուրերի հետ, լուսանկարվելու հնարավորություն, անակնկալներ:
Նմանատիպ նյութեր
1489 դիտում
16:24 26-04-2019
Ֆուտբոլային տոն Երևանում. Մետրոպոլիտենի բրենդային գնացքի առաջին ուղերթը
Այս բաժնից
3709 դիտում
13:28 01-01-2025
Հենրիխ Մխիթարյանը ամանորյա ուղերձով դիմել է հայ ժողովրդին
9544 դիտում
22:02 30-12-2024
Գագիկ Ծառուկյանը պարգևատրել է ծանրորդ Վարազդատ Լալայանին և մարզիչ Փաշիկ Ալավերդյանին
3640 դիտում
20:22 30-12-2024
Կարեն Գրիգորյանը հաղթել է ադրբեջանցի շախմատիստին