1489 դիտում
16:24 26-04-2019
Ֆուտբոլային տոն Երևանում. Մետրոպոլիտենի բրենդային գնացքի առաջին ուղերթը
Ապրիլի 26-ին Երևանի մետրոպոլիտենի Բարեկամություն կայարանի կառամատույցում, կայացավ Երևանի մետրոպոլիտենի ֆուտբոլային գնացքի առաջին ուղերթի մեկնարկն ազդարարող միջոցառումը: Ժամանցային ծրագրի հանդիսավարն էր ճանաչված դերասան, երգիչ և հաղորդավար Արամ MP3-ը:
Ներկա էին Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Ոսկանյանը և ֆուտբոլիստները: Հյուրերի թվում էին Հայաստանի ազգային հավաքականի լեգենդար ֆուտբոլիստներ Արմեն Շահգելդյանը, Համլետ Մխիթարյանը, Ռոբերտ Արզումանյանը, 2005 թ. Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականի կազմում եզրափակիչ փուլին մասնակցած Էդգար Մանուչարյանը, այդ հավաքականի գլխավոր մարզիչ Սամվել Պետրոսյանը, հունա-հռոմեական ոճի աշխարհի չեմպիոն, օլիմպիական փոխչեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը, աշխարհահռչակ ջութակահար Նարեկ Հախնազարյանը, ՀՖՖ Գործկոմի անդամներ, այլ պաշտոնյաներ:
Ներկաները հնարավորություն ստացան շփվել միմյանց հետ, լուսանկարվել, և մասնակցել ֆուտբոլային գնացքի առաջին ուղերթին: Միջոցառումն անցավ տոնական բարձր տրամադրությամբ:
Ֆուտբոլային գնացքը 3 ամիս շարունակ կիրականացնի իր ուղերթները Մ-19 Եվրո-2019 մրցաշարի բրենդային ներքին և արտաքին ձևավորմամբ:
Միջոցառման մասին պատմող տեսանյութը, լուսանկարները, հարցազրույցները և բոլոր մանրամասները՝ շուտով:
Նմանատիպ նյութեր
2770 դիտում
16:37 25-04-2019
Երևանի մետրոպոլիտենի ֆուտբոլային գնացքի առաջին ուղերթը՝ ապրիլի 26-ին
25764 դիտում
23:30 13-06-2015
FAF Առաջին հայկական ճակատ ֆան շարժման երկրպագուները Երևանը դարձրեցին ֆուտբոլային տոն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
3682 դիտում
13:28 01-01-2025
Հենրիխ Մխիթարյանը ամանորյա ուղերձով դիմել է հայ ժողովրդին
9517 դիտում
22:02 30-12-2024
Գագիկ Ծառուկյանը պարգևատրել է ծանրորդ Վարազդատ Լալայանին և մարզիչ Փաշիկ Ալավերդյանին
3613 դիտում
20:22 30-12-2024
Կարեն Գրիգորյանը հաղթել է ադրբեջանցի շախմատիստին