Սերժ Սարգսյանի գլխավորությամբ ՀՀԿ-ն այցելել է Ծիծեռնակաբերդ
Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամները՝ կուսակցության նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
ՀՀԿ-ից ներկա էին Վահրամ Բաղդասարյանը, Արմեն Աշոտյանը, Գալուստ Սահակյանը և այլք, իսկ Սերժ Սարգսյանը հուշահամալիր էր եկել իր թոռան հետ:
Երրորդ նախագահը լրագրողների բազմաթիվ հարցերին կրկին չպատասխանեց: Ավելի վաղ նա հայտարարել էր. «Ժամանակը կգա, կխոսեմ»:
Գալուստ Սահակյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ Սերժ Սարգսյանը չի խոսում, պատասխանեց. «Ըստ երևույթին ժամանակը կգա, կխոսի: Հետագայում ինքը հարցերին կպատասխանի»:
Տեսանյութը՝ [url=https://www.youtube.com/watch?v=4jcaOSiWvAA]News.am[/url]-ի