Սերժ Սարգսյանի գլխավորությամբ ՀՀԿ ներկայացուցիչները հարգանքի տուրք են մատուցել Նժդեհի հիշատակին
Հանրապետության օրվա և մայիսյան հերոսամարտերում հաղթանակների առթիվ Հայաստանի Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները ՀՀԿ նախագահ, Արցախի հերոս, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ մայիսի 28-ին այցելել են Վայոց Ձորի Սպիտակավոր եկեղեցի, ուր ննջում է Առաջին հանրապետության պետական այր, զորավար, 1918թ. մայիսին Ղարաքիլիսայի ճակատամարտի հերոս Գարեգին Նժդեհը:
Այս մասին Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Նա տեղեկացրել է, որ ՀՀԿ ներկայացուցիչները Սպիտակավոր եկեղեցում հարգանքի տուրք են մատուցել Գարեգին Նժդեհի անմահ հիշատակին: