Սերժ Սարգսյանի գլխավորությամբ մեկնարկել է ՀՀԿ ԳՄ նիստը, դրան կհաջորդի կուսակցության խորհրդի նիստը . ՈՒՂԻՂ
Ժամը 15:00-ին ՀՀԿ կենտրոնական գրասենյակում մեկնարկել է Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստը:
Քիչ առաջ գրասենյակ ժամանեց ՀՀ նախկին նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը, ժամանել են ԳՄ անդամները:
ԳՄ նիստին հաջորդելու է խորհրդի ընդլայնված նիստը, որը սկսվելու է 16։00-ին։
Նշենք, որ այսօր կուսակցությունը որոշում կկայացնի արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու վերաբերյալ:
Նիստից անմիջապես հետո ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Վիգեն Սարգսյանը հանդես կգա մամուլի ասուլիսով:
Տեսանյութը՝ [url=https://www.youtube.com/watch?v=6vJo3KuL9EQ&fbclid=IwAR3a6RqylbaZVfpNMHsRrCOwBJrDtxankpHRRUIvKa2AcqdvGNy35AIJKPs]1in.am[/url]-ի