14758 դիտում
19:54 24-04-2017
Թրամփը նույնպես կրկնեց Օբամայի «Մեծ եղեռն» եզրույթը
«Այսօր մենք հիշում և ոգեկոչում ենք 20-րդ դարի վատթարագույն զանգվածային վայրագություններից մեկի՝ Մեծ Եղեռնի տառապանքների բովով անցածներին: 1915թ. սկսած՝ Օսմանյան կայսրության վերջին տարիների ընթացքում, մեկ ու կես միլիոն հայեր զոհ են գնացել տեղահանություններին, կոտորածներին ու մահվան երթերին: Ես միանում եմ Ամերիկայի հայկական համայնքին և աշխարհասփյուռ հայությանը՝ սգալու կորսված մարդկային անմեղ կյանքերի ու կրած բազում տառապանքների վիշտը»,- 2017թ. Հայկական հիշատակի օրվա առիթով այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
Ինչպես տեղեկացնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից, ԱՄՆ նախագահը, մասնավորապես, նշել է.
«Մտորելով մարդկային պատմության այս մռայլ դրվագի շուրջ՝ մենք նաև արժանին ենք մատուցում հայ ժողովրդի աննկուն ոգուն: Շատերը նոր կյանք կերտեցին Միացյալ Նահանգներում և իրենց անջնջելի ներդրումն ունեցան մեր երկրում՝ իրենց սրտում վառ պահելով հիշողությունները պատմական հայրենիքի մասին, որտեղ նրանց նախնիները կերտել էին հնագույն հզոր քաղաքակրթություններից մեկը:
Մենք պետք է հիշենք վայրագությունները, որպեսզի թույլ չտանք դրանց կրկնությունը: Մենք ողջունում ենք ցավալի անցյալի փաստերն ընդունելու ու դրանց հետ հաշվի նստելու ջանքերը, որ ձեռնարկվում են հայերի ու թուրքերի կողմից՝ որպես առավել արդարացի ու հանդուրժողական ապագայի համար հիմքեր նախապատրաստելու հույժ կարևոր քայլ»:
Նմանատիպ նյութեր
9799 դիտում
17:47 24-04-2019
Մենք կանգնում ենք հայ ժողովրդի կողքին. Թրամփն ապրիլքսանչորսյան ուղերձում կրկին օգտագործեց «Մեծ Եղեռն» եզրույթը
1839 դիտում
16:58 17-04-2019
Մեծ Եղեռն. Հայոց ցեղասպանությունից մեկ դար անց խորագրով համաժողով՝ Իտալիայի Պատգամավորների պալատում
7582 դիտում
18:48 27-04-2019
Ռեջեփ Թայիփ Էրդողան. Դա ոչ ցեղասպանություն է, ոչ էլ Մեծ եղեռն. Yerkir.am
Այս բաժնից
613 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
493 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
313 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը