211652_close_icon
views-count1274 դիտում article-date 14:11 24-04-2019

Դավիթ Տոնոյանը Մոսկվայում «Ռոսօբորոնէքսպորտ» ընկերության գլխավոր տնօրենի հետ հանդիպման ժամանակ մի շարք պայմանավորվածություններ է ձեռք բերել

Աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ապրիլի 23-ի երեկոյան հանդիպել է «Ռոսօբորոնէքսպորտ» ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսանդր Միխեևի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության ընթացքն ու առաջիկա անելիքները։ Կողմերը մի շարք նոր պայմանավորվածություններ են ձեռք բերել համագործակցության շրջանակներն ընդլայնելու և շարունակականությունն ապահովելու ուղղությամբ։

Նմանատիպ նյութեր