211652_close_icon
views-count943 դիտում article-date 11:12 24-04-2019

Դատապարտելով ցեղասպանությունը` համախմբվածությամբ պետք է սատարենք մեր պետության հզորացմանը. ԵԿՄ վարչության ուղերձը

ԵԿՄ վարչությունը Ապրիլի 24-ի կապակցությամբ ուղերձ է հղել։ Նրանում ասվում է. «Հայրենակիցնե′ր: Ապրիլի 24-ին համայն հայությունը ոգեկոչում է 20-րդ դարասկզբին ցեղասպանության զոհ դարձած մեկ ու կես միլիոն անմեղ նահատակների հիշատակը: Այս առումով հայ ազգի կողքին է աշխարհի ողջ առաջադեմ մարդկությունը` անելով հնարավոր ամեն բան հայ ժողովրդի հանդեպ իրականացրած այդ հրեշավոր ու աննախադեպ ոճրագործության՝ ցեղասպանության միջազգային ճանաչման ուղղությամբ: Եվ պատմական արդարությունը վերականգնելու համար ավելանում են Եղեռնը ճանաչող և դատապարտող երկրները: Դատապարտելով ցեղասպանությունը` մենք միասնականությամբ և համախմբվածությամբ պետք է սատարենք մեր պետության հզորացմանը: Հայոց պետականության հզորացումն է երաշխիքը ոչ միայն հետագա հնարավոր արհավիրքները կանխելու, այլև ժամանակի ընթացքում վերականգնելու պատմական արդարությունը: Միասնությամբ ոգեկոչե՛նք ցեղասպանության զոհերի հիշատակն ու համախմբված ուժերով հզորացնենք մեր երկիրը` հետամուտ լինելով պատմական ճշմարտության վերականգմանը և Հայոց ցեղասպանության վերջնական ճանաչմանը»:

Նմանատիպ նյութեր