211652_close_icon
views-count1375 դիտում article-date 16:29 21-09-2022

Մենք պարտավոր ենք համազգային համախմբվածությամբ կանգնելու մեր պետության, պետականության, բանակի կողքին. Սասուն Միքայելյան

ՀՀ ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանը ուղերձ է հղել Անկախության տոնի առթիվ: 

«Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առթիվ:

Տարբեր բնագավառներում ցուցաբերելով բարձր առաջադիմություն` հայ մարդը միշտ աչքի է ընկել իր պայքարող տեսակով: Այսօր էլ այդ պայքարող հայը, գործի դնելով իր բոլոր ուժերը, կանգնած է մեր պետության կողքին. կյանքի գնով պաշտպանում է մեր երկիրը:

Մենք պայքարում ենք կյանքերի գնով կերտած մեր պետության, մեր իսկ կերտած Անկախության, պետականության ամրապնդման, մեր բանակի հզորացման համար:

Սպարապետ Վազգեն Սարգսյանն ասում էր. «Աշխարհի ամեն անկյունում ապրող և իրեն հայ համարող մարդը պիտի շնչի այս երկրի, այս պետականության շահերով և իմանա, թե ինչպես օգտակար լինի նրան»:

Այսօր հայ ժողովուրդը, կամավորականը, զինվորը պայքարում են սահմաններում, խրամատում: Մենք՝ երկրապահներս, ամեն օր կատարում ենք մեր սրբազան առաքելությունը՝ անմնացորդ նվիրվածությամբ ծառայելով մեր հայրենիքին. երկրապահը ամուր կանգնած է մեր բանակի, զինվորի կողքին:

Հպարտությամբ նշեմ, որ ԵԿՄ Պատանի երկրապահները մեր վաղվա հզոր, պայքարող զինվորներն են, հրամանատարները, գեներալներն են: «Պատանի երկրապահ» ակումբի սաները գիտակցաբար և ամենայն պատասխանատվությամբ քայլում են մեր իսկ ճանապարհով:

Փա՛ռք երկրապահ կամավորականներին, մեր բանակին, զինվորներին, ազատամարտիկներին, պատանի երկրապահներին: Հավերժ փա՛ռք հանուն հայրենիքի նահատակված հայորդիներին: Մեր խոնարհումը հերոսածին մայրերին:

Մենք պարտավոր ենք համազգային համախմբվածությամբ կանգնելու մեր պետության, պետականության, բանակի կողքին: Մենք պարտավոր ենք ամեն օրը նվիրելու մեր հայրենիքի հզորացմանն ուղղված գործին: Ամենքս մեր գործում պետք է լինենք լավագույնն ու ծառայենք հանուն հայրենիքի:

«Մեր խելքը մեզ այսօր ու հիմա է պետք»,- ԵԿՄ հավերժ նախագահ Վազգեն Սարգսյան: Փա՛ռք Հայաստան, Արցախ, Սփյուռք եռամիասնությանը: Խաղաղություն մեր երկրին: Աստված պահապան», - ասվում է ուղերձում:

Նմանատիպ նյութեր