9154 դիտում
19:45 23-04-2019
Ստեփանակերտում տեղի է ունեցել Մաղավուզի հանքանյութից ստացված նավթամթերքի շնորհանդեսը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
«[url=https://artsakhpress.am/arm/news/105391/stepanakertum-texi-e-unecel-maxavuzi-hanqanyutic-stacvats-navtamterqi-shnorhandesy-tesanyut.html]Արցախպրես[/url]»-ի թղթակցի փոխանցմամբ՝ Հանրապետության Նախագահի ներկայությամբ տեղի ունեցած շնորհանդեսի ժամանակ գիտական ուսումնասիրությունների ծրագրի ղեկավար, ՀԱՊՀ քիմիա-կենսա և բնապահպանական տեխնոլոգիաների ամբիոնի վարիչ Գագիկ Թորոսյանը նշել է, որ Մաղավուզի հանքի հարստացված քարածուխից լաբորատոր պայմաններում հաջողվել է ստանալ նավթամթերք:
«Ստացված ծավալները համապատասխանում են գիտական առումով սահմանված ստանդարտներին: Մասնավորապես մշակված զանգվածից, որը կազմել է մոտ 12 տոկոս, թորելով 50 %-ը, ստացել ենք դիզելային վառելիք, 30 %-ը՝ բենզին, իսկ 20 %-ը՝ բիտում: Արդյունքները ներկայացվել են նաև միջազգային գիտաժողովում և արժանացել են բարձր գնահատականի, քանի որ ի տարբերություն ընդունված պրակտիկայի, քարածխից նավթ ստանալու համար մենք նոր տեխնոլոգիա ենք կիրառել՝ ջրի փոխարեն օգտագործելով օդի ճնշման մեթոդը: Մենք հեռանկարում կարող ենք դիտարկել նաև մեկ այլ տարբերակ, այսինքն՝ կարող ենք գազաֆիկացնել ածուխը: Այսօր ամբողջ աշխարհում այն ընդունված մեթոդ է, որը պահանջում է հետազոտական որոշակի աշխատանք»,- նշել է Գ. Թորոսյանը:
Գիտական խմբի ղեկավարի համոզմամբ՝ հանքավայրում երկրորդ փուլի հետազոտական աշխատանքների իրականացման պարագայում, որը կտևի 3-4 ամիս, հնարավոր կլինի հստակ պարզել Մաղավուզի հանքանյութի պաշարները, քանի որ հավանականություն կա, որ այն ավելին է, քան խորհրդային շրջանում կատարված ուսումնասիրությունների արդյունքները, ըստ որի` այն կազմում է 4 մլն տոննա:
Նախագահ Սահակյանը կարևորել է կատարված ուսումնասիրություններն՝ ընդգծելով հատկապես դրանց արդյունքները: Նա նշել է, որ անհապաղ պետք է սկսել երկրորդ փուլի աշխատանքները և պետական նախարարին հանձնարարել է բուհի հետ կնքել պայմանագիր, որպեսզի կարճ ժամանակամիջոցում գործնականում ստեղծվեն բոլոր պայմանները նավթամթերք ստանալու համար:
Շնորհանդեսին ներկա էին նաև Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
706 դիտում
13:43 23-11-2024
Երկրաշարժ է գրանցվել. էպիկենտրոնը՝ Գորիս քաղաքից 42 կմ հյուսիս-արևելք
595 դիտում
12:36 23-11-2024
Այս տարվա հոկտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 779,151
799 դիտում
12:24 23-11-2024
Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը որոշել սափրել մորուքը․ որոշեցի՝ ավագ դստերս ծննդյան օրն եմ դա անելու. Aravot.am