Հարկադիրը ներկայացրել է հոկտեմբերին ստացված դիմումների, գրությունների, թեժ գծով ստացված զանգերի և սպասարկված քաղաքացիների վիճակագրությունը
Հարկադիր կատարման ծառայությունը տեղեկացնում է, որ 2017 թվականի հոկտեմբերի 2-ից 6-ը Ծառայության կողմից ֆիզիկական և իրավաբանական անձանցից ստացվել է 2254 դիմում և գրություն, իսկ թեժ գիծ ծառայության կողմից ստացվել և ընթացք է տրվել թվով 442 հեռախոսազանգի:
Նույն ժամանակահատվածում ընթացք է տրվել ՀՀ գլխավոր հարկադիր կատարողին հասցեագրված թվով 12 բողոքի:
2017 թվականի հոկտեմբերի 2-ից 6-ը Ծառայության վարչական շենքի առաջին հարկում տեղակայված արագ սպասարկման գրասենյակ է այցելել և սպասարկվել 1814 քաղաքացի: