211652_close_icon
views-count19501 դիտում article-date 17:59 23-04-2019

Սառույցը տեղից շարժվել է, շոուբիզնեսի հայտնիներից 5-ն իրենց տարեկան եկամուտների հաշվարկը ներկայացրել են. Դավիթ Անանյան

Սառույցը տեղից շարժվել է եւ շոուբիզնեսի շատ հայտնի ներկայացուցիչներ իրենց տարեկան եկամուտների ամփոփ հաշվարկը ներկայացրել են։ Այս մասին այսօր՝ ապրիլի 23-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյոք շոուբիզնեսի ներկայացուցիչները ստացել են հարկ վճարողի հաշվառման համար (ՀՎՀՀ), քանի որ ապրիլի 20-ը սահմանված էր որպես վերջնաժամկետ դրա համար։ «Ապրիլի 20–ը շաբաթ օր էր, ուստի այդ օրը տեղափոխվել էր երկուշաբթի։ Ես գիտեմ, որ սառույցը տեղից շարժվել է եւ շոուբիզնեսի շատ հայտնի 5 ներկայացուցիչներ իրենց տարեկան եկամուտների ամփոփ հաշվարկը ներկայացրել են։ Այս պահին չեմ բացահայտի, քանի որ այդ հինգից մի քանիսը ներկայացման փուլում են, հենց ներկայացնեն, մոտակա օրերին կամ մինչեւ շաբաթվա վերջ մենք մամուլի հաղորդագրություն կտարածենք, թե շոուբիզնեսի որ ներկայացուցիչներ էին, որ օգնել են մեզ հաղթահարենք սառույցը տեղից շարժելու գործընթացը»,–ասաց նա։ ՊԵԿ նախագահը մանրմաասնեց, որ մյուսների հետ աշխատելու են բարիդրացիական. «Շատ դեպքերում համոզելու, խնդրելու, ապացուցելու մեր գործառույթների շրջանակներում գործիքակազմ ենք կիրառելու»։ Հարցին՝ ստուգումներ, խուզարկություններ լինելո՞ւ են, նա պատասխանեց, որ դրան էլ ժամանակ կհասնի. «Կարող են այդպիսի բաներ կիրառվել, սակայն այն դեպքում, երբ ամիսներ կամ կես տարվա, 9 ամսվա աշխատանքային արդյունքները բերեն նրան, որ քննիչը որոշի, որ նման միջոցներ կիրառելու նպատակահարմարություն կա»։ Աղբյուրը՝ [url=http://www.slaq.am/arm/news/1312372/?fbclid=IwAR0Il7nwbzak2iUiW5BcfsE74OogGa_lDxKu0XgAFK-wM1-0Cx9gwtQtr4I]Slaq.am[/url]

Նմանատիպ նյութեր